Եգիպտոսում ձերբակալությունները շարունակվում են

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարի տեղակալ Հեյրաթ աշ-Շատիրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, քաղաքական գործիչը մեղադրվում է բռնություններ հրահրելու մեջ:

Միաժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Եգիպտոսում ծավալվող բախումները՝ բոլոր կողմերին կոչ անելով դադարեցնել անկարգությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հերթին մտահոգություն է հայտնել չդադարող բռնությունների առնչությամբ:

Նախօրեին Կահիրեի ու Եգիպտոսի այլ քաղաքների փողոցներ էին դուրս եկել «Մուսուլման եղբայրներ» շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցներ, ովքեր վրդովված էին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալմամբ ու շարժման առաջնորդների ձերբակալություններո

Հետևեք մեզ նաև Telegram-ում