Պուտինը տեսակապով շփվելու է Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ

Պուտինը տեսակապով շփվելու է Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպումներ կանցկացնեն տեսակապի միջոցով, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, նշել է Պեսկովը:

Ներկայումս բանակցությունները նշանակված են Մոսկվայի ժամանակով 14.00-ին:

«Աստանայի ձևաչափով» հանդիպմանը կքննարկվի Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում