Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է
02/07/2020 09:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Մեքսիկայի Իրապուտո քաղաքում գտնվող վերականգնողական կենտրոններից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, 24 մարդ սպանվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք հաստատվել են դաշնային մի պաշտոնյայի կողմից:
Մեքսիկական Milenio լրատվական գործակալությունը հաղորդում է, որ 7 մարդ կրակահերթերի հետևանքով վիրավորվել:
Նմանատիպ ևս մեկ հարձակում նույն քաղաքում տեղի էր ունեցել հունիսի 6-ին, երբ թմրամոլների վերականգնողական կենտրոններից մեկի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 10 մարդ էր սպանվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում