Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Բոտսվանայի հյուսիսային հատվածում մեկ ամիսվա ընթացքում անհայտ պատճառով ավելի քան 350 փիղ է սատկել, գրում է The Guardian պարբերականը։
Նշվում է, որ մայիսի երկրորդ կեսին սատկել է 169 փիղ, իսկ հունիսի կեսերին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է։ Գիտնականները տեղի ունեցածը «բնապահպանական աղետ» են անվանում։
«Նման մասշտաբով զանգվածային ոչնչացում շատ վաղուց չէր եղել»,- հայտարարել է բրիտանական «Փրկության ազգային պարկ» բարեգործական կազմակերպության բնության պահպանության գծով տնօրեն Նայլ Մաքքանը:
Տեղի բնակիչները հայտնում են, որ փղերի մարմինների կեսից ավելին հայտնաբերվել է ոչ մեծ խորության ջրային տարածությունների մոտ։
Գիտնականները կենդանիների մահվան երկու հնարավոր պատճառ են դիտարկում՝ թունավորում կամ անհայտ պաթոգեն։ Սակայն վերջնական եզրակացությունն արվելու է նմուշների ստուգումից հետո։ Որպես մահվան պատճառ գիտնականները նշել են նաև COVID-19-ը, սակայն այդ ենթադրությունը քիչ հավանական են համարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում