Եթե չհաղթի Ալիևը…

Ադրբեջանական «Haqqin,az» կայքը ներկայացնում է, Չինգիզ Հուսեյնովի տեսակետը, թե ինչ կլինի եթե…

« Եթե Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը հաստատեն, ապա դա կլինի մեծ քայլ դեպի դեմոկրատիան:

Եթե պետական կառույցները հավանություն տան և աջակցնե ընտրության այլընտրանքի գաղափարին, ապա դա նրանց կողմից տղամարդկային քայլ կլինի:

Եթե թեկնածուների միջև բանավեճեր ծավալվեն, ապա դա կլինի հասունության նշան և ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես են լինում նորմալ ընտրությունները:

Եթե հաղթի գործող նախագահը, ապա ինչ արած այդպիսին է մեր մենթալիտետը, և մեր ձայնը ոչինիչ չի որոշի:

Եթե հաղթի ընդդիմադիր թեկնածուն մի՞թե մենք կնմանվենք նորմալ հասարակության»-ասել է նա’ հավելելով, որ այս ամենը երևի ծիծաղ է առաջացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում