AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է

 

«Օրերս ՊԵԿ-ում ուշագրավ նշանակում կամ, ավելի ճիշտ, վերականգնում է տեղի ունեցել։ Ամենախոշոր ու «յուղոտ» պաշտոններից մեկում՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը, որը ՊԵԿ հնաբնակներից է։ Նրա առաջխաղացումը դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք է տեղի ունեցել։

Բաբայանը մոտ մեկ տարի այս վարչության պետն էր, սակայն մի քանի ամիս առաջ Դավիթ Անանյանը նրան ազատել էր պաշտոնից։ Մեզ ասացին, որ ՊԵԿ նախկին նախագահի ու Կարեն Բաբայանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և Անանյանը Բաբայանին 10 րոպե ժամանակ է տվել, որ դիմում գրի և հեռանա։ Բաբայանը դիմումը գրել է, բայց այդ մասին «մաքսայինի թագուհին»՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իմացել է պոստ ֆակտում՝ հեռանալուց հետո միայն։

Կարեն Բաբայանն ու Ներսիսյանն այս ընթացքում հասցրել էին մտերմանալ, ու Ներսիսյանը, մեզ ասացին, ծանր է տարել Բաբայանի հեռանալը, առավել ևս՝ առանց իր իմացության։ Նրա փոխարեն Անանյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Մհեր Մարտիրոսյանին, բայց վարչապետը, կորոնավիրուսի օրերին մաքսայինում կուտակումների հայտնի պատմությունից հետո, Անանյանին հանձնարարել էր ազատել Մարտիրոսյանին պաշտոնից։

Անանյանը հրաժարվել էր դա անել, քանի որ համարել էր, որ պրոֆեսիոնալ առումով լավ կադր է Մարտիրոսյանը, և մի քանի մարդու կուտակվելու պատճառով չի կարելի վարչության պետ ազատել։

Մենք այս պատմությունը մանրամասն ներկայացրել ենք ժամանակին, ինչը հաստատվեց նաև ՊԵԿ նախկին նախագահի հայտարարությամբ, ով, կարելի է ասել, նախընտրեց, որ ինքը դիմում գրի-ազատվի, քան ազատի մեծ մեղք չգործած կադրին։ Իսկ մաքսայինի գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ինչպես գրել էինք, Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել կադրային քաղաքականության հարցերում և հիմա ում ուզում, նշանակում և ազատում է։

Օգտվելով հանգամանքից, որ Անանյանն այլևս չկա, նա աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի թիրախին՝ Մհեր Մարտիրոսյանին, և նրա փոխարեն նշանակել Կարեն Բաբայանին։ ՊԵԿ-ից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը, որ Արարատյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը։ Հրամանը եղել է մի քանի օր առաջ՝ ՊԵԿ նախագահի ստորագրությամբ և Շուշանիկ Ներսիսյանի կամքով»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan