AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում

 

««Ժողովուրդ» օրաթերթին Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխելու մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, սակայն 1 տարի անց որոշում էր կայացվել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն և նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Սակայն մենք տեղեկացանք, որ տեղափոխություններն այսքանով չեն ավարտվել, և Արցախի պաշտպանության բանակից ՀՀ պաշտպանության նախարարություն է տեղափոխվել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:

Սակայն այլ դրվագներ ևս կան: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանդիպումն ավելի շուտ պետք է կայանար, սակայն պլանները փոխվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արտակ Դավթյանի՝ պաշտոնից ազատման պատճառով, և նոր հանդիպումը նշանակվել է արդեն հուլիսի 4-ին: Հավելենք, սակայն, որ Արցախից Հայաստան տեղափոխությունները այսքանով չեն ավարտվելու»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan