AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ, այս անգամ տվյալները հավանաբար ձեռք են բերվել ինչ-որ վարկային կազմակերպության մեյլից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես, չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանկային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու...»:

Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պարզաբանեց, որ այն նույն խումբն է, որը մինչ այդ կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալներ էր հրապարակել: «Այս խումբը կարծես մտել է ինչ-որ ամենօրյա ռեժիմի մեջ, ամեն օր ինչ-որ մի տվյալներ է տարածում՝ անձնագրային մեծ բազա, զորամասերից թղթեր են նկարած, թե քանի մեքենա կա»,- ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ այդ թիմը խորացված սիստեմներ չի կարողանում մտնել, իրենք կոտրում են մեյլեր: «Ամենայն հավանականությամբ, այսպես է՝ ով ում ոնց հասցնում է, մեյլ է ուղարկում ու. ցավոք սրտի, դա ինֆորմացիայի հետ փնթի աշխատանքի հետևանք է»,- նշեց նա:

Հարցին՝ ԱԱԾ-ն այստեղ ինչ անելիք ունի, նա պատասխանեց, որ այս քանակի մարդկանց կողմից այդ քանակի ինֆորմացիա տարածելն անլուծելի է եթե չլինի ընդհանուր պետական կանոնակարգված քաղաքականություն ինֆորմացիայի հետ աշխատելու, հետո էլ պետք է ինֆորմացիան կրողի հետ թրեյնինգ անել, ուրիշ լուծում չկա: «Իհարկե ԱԱԾ-ն էլ անելիք ունի, բնականաբար, պետք է գտնեն, բայց ուզում եմ ասել՝ եթե չլինի կանոնակարգում, հստակեցում` ինֆորմացիայի հետ աշխատանքի, իրենք հետին թվով ընկնելու են գտնեն, թե ումից է եղել, բայց կանխարգելիչ գործողություն է պետք: Օրենսդրական կարգավորում է պետք, պետք է կառավարությունը հատուկ հստակ քաղաքականություն մշակի և կիրառի դա բոլորի հանդեպ»,- ասաց նա:

Հարցին՝ քանի՞ անձնագրային տվյալների մասին է խոսքը, և ինչ վտանգ է սա, նա նշեց. «Մոտ 3 հարյուր հատ կլիներ: Ամենապրիմիտիվ վտանգը կարող են մարդու անունից վարկ վերցնել, այսօր կարելի է հազար ու մի բան հնարել»:

Ինչ վերաբերում է հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ միմյանց մեյլերով անձնագրային տվյալներ են ուղարկում, որ դրանք հասանելի դառնան ադրբեջանցիներին, նա ասաց. «Այս մեկը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ վարկային կազմակերպություն է, որը մարդկանց ասել է` անձնագիրներն ուղարկեք, ու այդ ամենը կուտակվել է մի էլեկտրոնային հասցեի վրա»:

Լրահոս
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7 Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan