ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի

ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀանրապետության տարածքում՝

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում