Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է 4-րդ զոհի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է 4-րդ զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է լույս հուլիսի 13-ին ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով 4-րդ զոհի մասին, գրում է minval.az կայքը:

Հաղորդվում է, որ սպանվածն ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Ռաշադ Մահմուդովն է:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում