Արսեն Բաբայան. Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Facebook: Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց:
Փաշինյանը հայտնեց, թե իբր արտակարգ դրությունը միակ գործիքն է, ինչով հնարավոր է ձեռնարկել համավարակի կանխարգելման միջոցառումներ:
Դա բացահայտ սուտ է: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպնության մասին» օրենքը լիարժեք ապահովում է բոլոր այն գործիքները (մի բան էլ ավելին) որոնցով հնարավոր է շատ արդյունավետ կանխել համավարակի տարածումը:
Նարեկ Մալյանին առավոտյան ձերբակալելը կրկն հաստատեց այն փաստը, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: Դրանով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը, ուրիշ ոչինչ:
Այսդպիսի հակասահմանադրական քայլերը բերելու են հանրության դժգոհության չափերի ահռելի մեծացման, որի դեմն առնելը դառնալու է անհնար: Խելքի եկեք…
Այս պահին դադարեցնում եմ Շիրակի մարզում կուսակցաշինական գործուղումս և մեկնում եմ ձերբակալված անձանց մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում