AM | RU
USD
EUR
RUB

«ՎԵՏՕ» շարժման անդամները Արտաշատից ավտոերթ են իրականացնում դեպի Երևան․ՈՒՂԻՂ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՎԵՏՕ-ի անդամներն այս պահին Արտաշատի ոստիկանության բաժնի դիմաց են: Առավոտյան Խոր Վիրապ վանական համալիրի տարածքից «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, և ՎԵՏՕ շարժման մասնակիցները բերման ենթարկվեցին:

Նարեկ Մալյանը նախօրեին տեսաուղերձ էր հրապարակել, որով նշում էր, որ այսօր 11:00-ին դեպի Երևան ավտոերթ պետք է իրականացնի՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման:

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը նշեց, որ հետևել է ոստիկանության գործողություններին և անակնկալի է եկել՝ տեսնելով նրանց գործողությունները, քանի որ երկրում, որտեղ իշխանությունները 85 տոկոս վարկանիշ ունեն, չպիտի վախենան Նարեկ Մալյանի միանձյա ակցիայից:

Արթուր Դանիելյանը նշեց, որ Նարեկ Մալյանը նախապես նշել էր, որ միանձնյա ակցիա է իրականացնելու՝ Խոր Վիրապից ուղևորվելու է Երևան, որի ընթացքում պարետի որոշում չի խախտվել:

«Մենք, երբ եկանք Արտաշատի ոստիկանության բաժին, մի քանի րոպե առաջ թիրախային բերման ենթարկեցին Հայկ Մամիջանյանին, նշելով, որ սոցիալական հեռավորություն չի պահում: Եթե երկու հոգի էին ինչի՞ իրեն միայն բերման ենթարկեցին, իսկ մյուսին ոչ, այստեղ երբ 30 հոգի մարդ կար: Ակնհայտ է, որ իշխանություններն ինչ որ գործողություններ են իրականացնում, ինչ որ բանից վախեցած են: Այս պահին սպասում ենք տեսնենք Մալյանը, երբ դուրս կգա: Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք դիմադրություն ցույց տանք, քանի որ ակնհայտ է, որ քաղաքական նպատակներով մարդկանց փողոցից վերցնում, բերման են ենթարկում»,-նշեց նա:

Արթուր Դանիելյանը նշեց, որ ակնհայտ է, որ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ է տվել և իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել.

«Մայիսից հետո որևէ միջոց ձեռնարկելը անիմաստ է դարձել, բայց հենց հունիսից սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ և ընդամենը հավաքները արգելեցին և համապետական դիմակահանդես հայտարարեցին, որի նպատակը Կառավարության ուսերից մեղքը մարդկանց ուսերին բարդելն է: Իշխանությունները ջանք չեն խնայում հավաքների արգելք իրականացնելուց, որ քաղաքական առումով ռիսկ չսպառնա իրենց: Եվ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները նրանք անցկացրեցին արտակարգ դրության պայմաններում․ խոսքը և՛ Լանզարոտե կոնվենցիայի, և՛ Սահմանադրական դատարանի դատավորների չհայտարարված որսը լեգիտիմ պատրվակով ավարտելն էր: Ես վստահ եմ, որ բազմաթիվ օրենսդրական ակտեր ընդունվելու են՝ արտակարգ դրությունը օգտագործելով»,-ավելացրեց նա:

Լրահոս
Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Քաղաքացիներն ավտոերթ են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման և կառավարությունից պահանջում վերջնականապես լուծել խնդիրը․ ՈՒՂԻՂ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan