ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովը պետքարտուղարին և Պենտագոնի ղեկավարին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովը պետքարտուղարին և Պենտագոնի ղեկավարին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Գաս Բիլիրաքիսը նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Թուրքիայի հակահայկական հռետորաբանությունը և վերանայել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Չափազանց մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած խախտումների աճով: Գնահատելով Պետքարտուղարության՝ հուլիսի 13-ին արված հայտարարությունը, որով հանդարտության կոչ էր արվում հակամարտության կողմերին, կարծում ենք, որ Թրամփի վարչակազմն ավելին կարող է անել հրադադարը խախտելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Միացյալ Նահանգները չպետք է օգնություն տրամադրի անշրջահայաց, ավտորիտար երկրին, ինչպիսին Ադրբեջանն է, հատկապես, երբ այն սպառնում է ժողովրդավար գործընկեր երկրին, ինչպիսին Հայաստանն է: Եվս մեկ անգամ հորդորում ենք աշխատել մեր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ խրախուսելու Ալիևի ռեժիմին ընդունել Ռոյս-Էնգելսի առաջարկները»,- ասվում է կոնգրեսականների նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում