Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը. Արծրուն Հովհաննիսյան

Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Երեկ՝ հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք:

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 11:

Հետևեք մեզ նաև Telegram-ում