Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԱԳՆ

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբբաս Մուսավին նախօրեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդել և լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը: Այս մասին գրում է Irna գործակալությունը։

Ափսոսանք հայտնելով երկու կողմերի միջև ստեղծված հակամարտության վերաբերյալ՝ Մուսավին նշել է, որ տարածաշրջանը չունի ավելի շատ հակամարտությունների կարողություն, և ցանկացած թեժացում վնասակար կլինի երկու կողմերի համար:

«Իրանը կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները, հատկապես վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն երկխոսության միջոցով, և մենք պատրաստ ենք հակամարտության մեջ միջնորդական դեր ստանձնել», – ասել է Մուսավին:

Երկու կողմերին հետագա ինքնազսպման կոչ անելով՝ նա հավելել է, որ լարվածությունը մեղմելու և վեճերը խաղաղ կարգավորելու լավագույն միջոցը տեսակետները միմյանց մերձեցնելու ջանքերն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում