Լավրովը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Լավրովը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, գրում է ria.ru-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը»,– ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Սերգեյ Լավրովը պատասխանատու պետական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Ջեյհուն Բայրամովին։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը։

Նշվում է, որ նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ, համագործակցել կորոնավիրուսային վարակի և դրա հետևանքների հակազդման խնդիրների շուրջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ,ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ,ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ,գրել է մամուլի խոսնակը:

Ավելի ուշ վերջինս հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում