Ուժգին պայթյուն Է որոտացել Բեյրութի հարավային ծայրամասում

Հուլիսի 9-ին ուժգին պայթյուն Է որոտացել Բեյրութի հարավային ծայրամասում: Ինչպես հաղորդել Է «Ալ Ջեդիդ» հեռուստաալիքը, ականապատված ավտոմեքենա Է պայթեցվել Իսլամական համագործակցության կենտրոնի հարեւանությամբ՝ Բիր Հասան թաղամասում, որտեղ բնակվում են «Հզբոլլահ»-ի կողմնակիցները:

Ըստ նախնական տեղեկատվության՝ ծանր վիճակում հոսպիտալացվել Է առնվազն 15 մարդ: Զոհվածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել:

Ահաբեկչական գործողության վայրը շրջապատված Է ժանդարմների կողմից, երկինք են բարձրանում ծխի քուլաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում