Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության ավարտը կրկին կհետաձգվի

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության ավարտը կհետաձգվի երկու տարով: Ինչպես հաղոդում է  ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Թեպետ նախօրոք որոշում էր կայացվել երկաթգծի շինարարությունն ավարտել այս տարի, սակայն, ցավոք, այն կհետաձգվի ևս երկու տարով»,- ասել է Վրաստանի նախագահը:

Ավելի վաղ Թուրքիայի ծովագնացության և հաղորդակցության նախարար Բինալը Յըլդըրըմը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականին:

Նախագծի իրականացումն սկսվել Է 2007 թվականին: Դրա շրջանակներում Բաքուն գրեթե անհատույց Թբիլիսիին տրամադրել Է 200 մլն դոլար: Նախատեսվում Է, որ Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչեւ Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաեւ որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը:

Մինչ այժմ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա ծախսվել է 431.3 միլիոն ԱՄՆ դոլար: Ծախսերը հավասարապես իրենց վրա են վերցրել Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, ընդ որում վրացական բաժինը վարկավորել Է Ադրբեջանը: Երկաթգծի շինարարության վրացական մասի համար Ադրբեջանը կհատկացնի 775 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում