Գիշերը հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Գիշերը հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության ծառայողական ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.amԱյս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին ասվում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։

Նշվում է, որ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում