Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ անցկացվում է Այա Սոֆիա մզկիթի բացման արարողությունը

Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ անցկացվում է Այա Սոֆիա մզկիթի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվում է առաջին նամազն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական հուշարձանին տվել է մզկիթի կարգավիճակ: Նամազը Սոֆիայում անցկացվում է 86 տարում առաջին անգամ: Միջոցառմանը սովորական մահմեդականներից զատ մասնակցել են նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կառավարության անդամները և պատգամավորները:

Արարողությունն առցանց հեռարձակվում է բակում տեղադրված հսկա էկրաններով: Մզկիթում բոլորը, ներառյալ Թուրքիայի առաջնորդի, դրել են պաշտպանիչ դիմակներ: Այս զանգվածային միջոցառման ժամանակ անվտանգության ապահովման համար իրավապահները տեղակայել են անցակետեր: Տեղում հերթապահել են բուժաշխատողները, որոնք կորոնավիրուսով վարակի ֆոնին չափել են բոլոր մասնակիցների ջերմությունը: Մահմեդական աղոթքի ժամանակ քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները ծածկված էին վարագույրներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում