Ադրբեջանցիները հարձակվել են Շաբլվկայում Հայկական Տուն խանութի վրա․ քաղաքագետ (տեսանյութ)

Ադրբեջանցիները հարձակվել են Շաբլվկայում Հայկական Տուն խանութի վրա․ քաղաքագետ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՐոպեներ առաջ Շաբլվկայում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և հրավիրում լրագրողների ուշադրությունը։

«Ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուղն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

         

Հետևեք մեզ նաև Telegram-ում