«Ժողովուրդ». Իմքայլականները «մահակներով» սպասում են Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպմանը

«Ժողովուրդ». Իմքայլականները  «մահակներով» սպասում են Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպմանը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմ­բակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարու­թյունը եւ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցի հետ կապված քննարկումը կարճ է տեւել, եւ իշխա­նական պատգամավորները շատ հարցեր չեն ուղղել Գրիգորյանին: Ընդամենը մի քանի հարցեր են հնչել տարբեր երկրների հետ մեր փոխհարաբերու­թյունների, լարվածության մասին, որին Արմեն Գրիգորյանը կարճ պատասխաններ է տվել:

Այնուհետեւ՝ նիստի ժամանակ, իմքայլականները անցում են կատարել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցին, որն, ի դեպ, առաջիկա օրերին պետք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան հետ փակ հանդիպում ունենա, մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ պետք է ամեն ինչ անել՝ Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները դժգոհ են Ավետիսյանից, ու հատկապես իր դժգոհությունն է հայտնում «Հայ ազգային կոնգրես»-ի թեւը, ու, նրանց կարծիքով, Ավետիսյանը ինքնակամ պետք է հրաժարվի եւ չգա խորհրդարան: Նույն աղբյուրների համաձայն՝ իմքայլականների շր­ջանում, բացառությամբ մի քանի հոգու, «մահակներով» սպասում են Ավետիսյանի հետ հանդիպմանը, որպեսզի ամեն գնով հասնեն նրան, որ Ավետիս­յանը հայտարարի, թե ինքը չի ցանկանում կառավարության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն լինել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում