Արցախի պողոտայում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Արցախի պողոտայում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հուլիսի 31-ին` ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 19։20-ին։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում