Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում ստորագրեց
01/08/2020 09:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։
Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:
Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում