Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀանրապետության տարածքում օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում՝

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում