Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։

Պաշտպանական կողմն առարկեց որոշման դեմ, նշելով, որ այն որևէ կապ չունի Քրեադատավարական օրենսգրքի պահանջների հետ։ Պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ նման որոշմամբ դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից անօրինական ճանաչված որոշումը, որով խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այնուամենայնիվ մնա ուժի մեջ։

«Դատարանն ինքն իրեն հակասում է և ստեղծում է մի իրավիճակ, երբ ապօրինի որոշումը շարունակում է գործել», – ասաց պաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում