Ավերածությունների օր Բեյրութում. արնաշաղախ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց կորած հարազատներին (տեսանյութ, լուսանկարներ)

Ավերածությունների օր Բեյրութում. արնաշաղախ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց կորած հարազատներին  (տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԲրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունին: Պարբերականը գրում է, որ գիշերն արնաշաղախ և լացակումած բնակիչները թափառում էին դատարկված ու քանդված քաղաքի փողոցներում: 15 տարվա պատերազմի վնասներն արդեն ապշեցրել էին նրանց, բայց անգամ նրանք այսպիսի բան դեռևս չէին տեսել:

Պայթյունը դատարկել է տները, առևտրի կենտրոնները, հյուրանոցներն ու ձեռնարկություններն ամբողջ քաղաքում:

Քաղաքի օդանավակայանի տանիքի մի մասը քանդվել է: Օդանավակայանը գտնվում է դեպքի վայրից շուրջ 10 կմ հեռավորության վրա:

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդի աչքերն արցունքներով են լցվել` տեսնելով դեպքի վայրը: «Բեյրութը դատարկված քաղաք է»,-ասել է նա:

Մարդիկ հուսահատ քայլել են քաղաքի փողոցներով` փնտրելով իրենց կորած հարազատներին, շատերը մինչ այժմ տեղեկություն չունեն նրանց մասին:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000: Զոհերի թիվը մոտ 80 է, այդ թվում՝ հայեր:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- նշել է նախարարը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն կսահմանվի:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

People on the street in Beirue which is strewn with debris from damaged buildings following the explosion

A man reacts at the scene of an explosion at the port in Lebanon's capital Beirut on August 4

A huge explosion rocked the Lebanese capital Beirut, wounding dozens of people, shaking buildings and sending huge plumes of smoke billowing into the sky

Sombering scenes showed citizens in despair as their homes were damaged, with walls blown through and windows shattered

Glass is shattered by the explosion at the Cavalier Hotel in Beirut following the explosion

Fires burning at the port on Beirut well into the night following an explosion, believed to be from chemicals

Dramatic footage on social media shows people screaming as an enormous blast rocks the waterside area of Lebanon's capital city

People ride past a car destroyed after a building wall collapsed because of the blast which wreaked havoc for miles

Firefighters douse a blaze at the scene of an explosion at the port of Lebanon's capital Beirut

A car was flung upside down by the blast which hit Beirut yesterday and caused widespread damage

Firefighters douse a blaze at the city's port tonight following the deadly explosion which has wreaked devestation on Beirut

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում