Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է

Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱրթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը՝

Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա:

Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաև անթույլատրելի:

Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած և այն մեկնաբանել է հօգուտ … ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաև «չփարատված կասկած», քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:

Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին հաջորդիվ։

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում