Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Shamshyan.comԱյսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են KVZ մարդատար ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է KVZ-ի վարորդը, որի մեջ եղել են ատոմային էլկետրակայանի՝ մոտ 40 աշխատակից և վարորդը, դուրս գալով հանդիպապաց երթևեկելի գոտի, փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Երջանիկ պատահականութուն է, որ ավտոբուսը չի շրջվել, իսկ եթե KVZ-ի վարորդը չխախտեր երթևեկության կանոնները, չփորձեր չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարել, ապա վթարը տեղի չէր ունենա:

Վթարի հետևանքով նաև վնասվել է նշված հատվածով անցնող «HouseNet» ինտերնետային կապը, սակայն նշված ընկերության աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել են և փորձում են կարճ ժամանակում կապը վերականգնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում