Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ

Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ՀՀ կառավարության հերթական նիստն է, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, բոլոր հարցերը չզեկուցվող են:

Չզեկուցվող հարցերի թվում մշակութային գործիչների, այլ անձանց պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հարցն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին հարցը:

Օրակարգում է նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, ինչպես նաև այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում