AM | RU
USD
EUR
RUB

Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ»

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնելու անհրաժեշտության մասին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել Լիբանանի մայրաքաղաքում։ Իր չափերով, այն լայնամասշտաբ բնական աղետի ազդեցություն է թողել ողջ քաղաքի, և մասնավորապես նաև նրա հայաբնակ թաղամասերի վրա։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին ցավակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին, համբերություն ու տոկունություն ցանկանում այս աննախադեպ դժբախտության պահին։

Ի հավելումն, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Լիբանանի համար այս դժվարին պահին, առանց հապաղման անմիջական աջակցություն ցույց տալ բարեկամական պետությանը, ելնելով առկա իրական կարիքներից։ Մասնավորապես, հրատապ կարգով անհրաժեշտ ենք համարում Բեյրութ գործուղել ԱԻՆ փրկարար ուժեր՝ աջակցելու փլատակների տակ մնացած բնակիչների դուրսբերմանը, ինչպես նաև բժիշկներ և վիրաբույժներ՝ անմիջական օգնություն ցույց տալու բազմաթիվ վիրավորներին։

Հաշվի առմելով ստվարաթիվ հայ համայնքի առկայությունը Բեյրութում, անհրաժեշտ ենք համարում նաև վերագործարկել օդային հաղորդակցությունը մեր երկրների միջև, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան Հայաստան տեղափոխել ապաստանի և բուժման կարիք ունեցողներին։ Նաև, անհրաժեշտ է դյուրացնել կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան բնակության, ինչպես նաև կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթ՝ տեղափոխվելուց հետո։

Համոզված ենք, որ այսօր իրական նեցուկ կանգնելով Լիբանանին և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, մենք ոչ միայն կատարում ենք մեր բարոյական պարտքը, այլև նպաստում ենք ողջ տարածաշրջանի և մեր սեփական երկրի անվտանգությանը։ Երկարաժամկետ հեռանկարում, նաև նպատակահարմար ենք գտնում Հայաստանի պետական համակարգում ստեղծելու համապատասխան կարողություններ, որոնք ըստ անհրաժեշտության ընդունակ են օպերատիվ մոբիլիզացնել ողջ հայության ներուժը, և համարժեք արձագանքել արտերկրում մեր հայրենակիցներին սպառնացող տարատեսակ վտագներին։ Մեր կողմից, պատրաստ ենք համակողմանիորեն աջակցել պետական մարմիններին՝ անհրաժեշտ ծավալով իրականացնելու վերը նշված գործողությունները»։

Լրահոս
Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan