Իվանիշվիլին հատուկ ուղերձ Է հղել առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ

Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրում անցկացվեն օրինակելի նախագահական ընտրություններ, ինչին արժանի Է դեպի Եվրոպա ձգտող երկիրը, հայտարարել Է Վրաստանի կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 10-ին հրապարակված հատուկ ուղերձում, տեղեկացնում Է  «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին:

«Մեր քաղաքական թիմը համոզիչ հաղթանակ տանելու հավակնություն ունի, բայց մենք ունենք ավելի կարեւոր հավակնություն եւ ցանկություն՝ Վրաստանում անցկացնել մաքուր, ազատ եւ արդար ընտրություններ, որոնք այնպիսի ընտրությունների օրինակ կդառնան, ինչին արժանի Է դեպի Եվրոպա ձգտող երկիրը»,-ասել Է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ երկրում պետք Է վերջ դրվի կառավարող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման պրակտիկան: «Մեր իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու եւ նախագահի յուրաքանչյուր թեկնածուի իշխանությունն Է»,-ընդգծել Է Իվանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում