Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Մինչ այդ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ոստիկանները փորձել են փակել իր ճանապարհը, և ինքը նրանցից բացատրություն է պահանջել:

«Ես ոստիկանին չեմ վիրավորել, չնայած, եթե ՔՊ-ի աշխատակից լինելը վիրավորանք է, ուրեմն այո, վիրավորել եմ, բայց իրականում ես ոստիկանին ոչ միայն չեմ վիրավորել, այլև համարում եմ, որ այդ մարդը ոստիկան չի եղել, որովհետև ոստիկանը իրեն չի կարող իրեն լկտի ձևով պահել և կատարել քաղաքական պատվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո:

«Ես ոստիկանի կանգնացնելուց հետո իմ հոգու խոսքն եմ ասել Պարետ Տիգրան Ավինյանի մասին, որը վստահաբար ոչ միայն Պարետ Տիգրան Ավինյանի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ընտանիքի անդամների հասցեին այսօր ասում է ՀՀ քաղաքացիների եթե ոչ 90, ապա 80 տոկոսը: Ես իրավունք ունեմ իմ կարծիքը եթերից դուրս հնչեցնել, ինչի համար ոստիկանը իրեն պահեց շատ վատ և դրա համար ստացավ արժանի վերաբերմունք»,- ասաց նա:

«Շատ կարևոր հանգամանք կա. ինձ բերել են ոստիկանական բաժանմունք ոչ թե ձերբակալելու, ոչ թե բերման են թարկել, ինձ բերել են բաժին մի բանի համար, որ ոստիկանի եմ վիրավորել, ես ոստիկանին չեմ վիրավորել և չեմ պատրաստվում վիրավորել որևէ ոստիկանի, իսկ չոստիկանի մասին ես ունեմ կարծիք և այդ կարծիքը միշտ արտահայտելու եմ, անկախ նրանից, թե այդ մարդն ինչքանով կնեղվի դրանից»,- հայտարարեց Սամսոնյանը:

Հարցին՝ եթե նա լիներ ոստիկան, և ինչ-որ մեկն իր պես պահեր իրեն, բերման չէ՞ր ենթարկի, նա պատասխանեց. «Եթե ես լինեի ոստիկան, ես ինձ չէի պահի այնպես, որ ինձ որևէ մեկը վիրավորելու հիմք ունենար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում