AM | RU
USD
EUR
RUB

Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՕրեր առաջ համացանցը «ցնցվեց» դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար:

Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում:

Ու սկսվեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքը:

Մեկը մյուսից պճնեղ վերնագրեր, ոչ հեռավոր ապագայից տիեզերական ճարտարապետության քաղաքների նախագծեր: Հասկանալի է, որ երկիրը տնտեսական կոլապսի եզրին հասցրած կառավարության համար, որը տապալել էր ներդրումային քաղաքականությունն անգամ մինչև կորոնավիրուսային համավարակ, որը Չինաստանի հետ այդպես էլ որևէ լուրջ նախագիծ ու հարաբերություն չուներ, նման տեսակի լուրը մի քանի նապաստակ խփելու հնարավորություն էր:

Անցավ գրեթե մեկ շաբաթ, թեման մարեց, սակայն իմ հետաքրքրությունը ստիպեց ինձ մի քիչ հետաքննել դարի այս գործարքը:

Այս պահի դրությամբ պարզեցի, որ՝

1. Հաստատվեց, որ նման խոշորագույն ներդրումային ծրագիր իրակացնելու հայտ է տալիս միայն մասնավոր հատվածը, առանց միջպետական, միջկառավարական կամ գոնե միջգերատեսչական մակարդակի:

2. Հայկական կողմից ծրագրի կողմ հանդիսացող ՍՊԸ-ի ինտերնետ կայքը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, ինչը, համաձայնեք, տարակուսելի է նման գործարքի իրականացմանը հավակնող տնտեսվարողի համար: Իդեպ, իրենց պաշտոնական կայքում բացակայում է անգամ սույն ծրագրի մասին լուրը:

3. Ներկայացված ծրագրի մասին որևէ լուր կամ տեղեկություն գոյությւոն չունի նաև «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրին վերաբերող համացանցային աղբյուրներում:

4. Հայաստանում Չինաստանի դեսպանատունը նույնպես լռում է այս ծրագրի կապակցությամբ:

Հետևություններ՝

1. Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը:

2. Հայաստանի պատկան մարմինները որևէ պարզաբանում չունեն այս հարցում, բայց իրենց էժանագին քարոզչամեքենան չխորշեց տեղեկատվական օրգիայից:

3. Այնուամենայնիվ, Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության և իր կողքն առկա առևմտամետ շրջանակների լոբինգի արդյունքն է:

4. Միայն ուրախ կլինեմ, եթե Հայաստանը կարողանա առավելագույն չափով ներգրավել չինական ներդրումներ, ինչի համար, ցավոք, մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan