Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան

Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՄի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը:

Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը, որը չի հետապնդելու քաղաքական (իշխանափոխության) նպատակ:

Շուտով…

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ

Հետևեք մեզ նաև Telegram-ում