AM | RU
USD
EUR
RUB

«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Հայաստանում մի զանգված կա, որ «զարմանում է», թե ո՞նց կարող էր Նիկոլ Փաշինյանն «ափալ-թափալ» շնորհավորել Լուկաշենկոյին: Զարմանում են, որովհետև իրենք առաջինն իրենց, հետո շրջապատին հավատացրել էին, թե Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ է ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այս տեսակը համառորեն չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլը սովորական շառլատան է, Ամուլսարի միտինգավորի ասած ու դրա համար «վեԳալված»՝ «մուտիլովշիկ», որ իշխանությունը զավթելուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու խորհրդարանական լսումներ էր անում, հետո դարձավ ԵԱՏՄ «ջատագով»: Մինչև իշխանազավթումը 2016-ի ապրիլյան մարտերի համար ուղիղ Ռուսաստանին էր մեղադրում, հետո դարձավ ռուս պաշտոնյաների առաջ տրնգի-կալինկա պարող մեկը: Մինչև իշխանազավթումը արևմտյան կառույցների ներկայացուցիչներին «եվրայոնջա էր» անվանում, հետո դարձավ դրանց ձեռքի խաղալիքն ու ԼԳԲՏ ապրելաձև քարոզողը: Մինչև իշխանազավթումը Երևանի «կարմիր գծերն» ու ճանապարհների արագաչափերն էր անխնա քննադատում, հետո հրաժարվեց իր իսկ խոսքերից ու ավելացրեց արագաչափերի քանակը՝ Հայաստանի քաղաքացուն վերածելով բառի բուն իմաստով տուգանվելու մատերիալի: Մինչև իշխանազավթումը օլիգարխներին քննադատելով՝ ժողովրդի մոտ միավորներ էր հավաքում, հետո ընտանեկան հիմնադրամների միջոցով դարձավ դրանց «ախպերը»:

Իսկ ի՞նչ պետք է աներ, որ չնորհավորեր Լուկաշենկոյին՝ Ալիևի հետ իր քիրվայության քավորին ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ում հակառուսական թեմաների իր միակ դաշնակցին: Նկատած կլինեք, որ Բելոռուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը ռուսական պետության հետ աֆիլացված շրջանակները լայնորեն լուսաբանում էին ու Լուկաշենկոյին տարբեր մակարդակներում հարվածներ էին հասցնում: Չե՞ք հասկանում, որ իր քաղաքական սեթևեթանքներով վաղուց բոլորին զզվացրած Լուկաշենկոյին առաջինը ռուսներն են «իր տեղը» ցույց տալիս: Ու դա անում են նաև նրա համար, որ սանկցիաների տակ ճռռացող Ռուսաստանից փող կլպելու գործում երկու տարի է՝ Լուկաշենկոն Փաշինյանի հետ համատեղ է գործում: Մորեխներով ցուլի նյարդերի հետ էին խաղում: Եվ եթե Լուկաշենկոյի մոտիվը ռուսներից փող պոկելն էր, անա Փաշինյանի մոտիվը զուտ աշխարհաքաղաքական էր՝ տրանսատլանտյան տերերի հրահանգներով: Արտաքին աշխարհում Նիկոլի միակ դաշնակիցը Լուկաշենկոն է, բա ի՞նչ աներ, որ չշնորհավորեր: Ի դեպ, Քիփլինգի ասած «Մեծ խաղի» մեջ նման «մանրուքները» շատ կարևոր են ու անպայման իրենց հետևանքներն են ունենում: Այն ինչ Բելոռուսում է կատարվում հիմա, դրա վառ ապացույցն է:

Ինչ վերաբերվում է Լուկաշենկոյին արագ շնորհավորելու կապակցությամբ «մուտիլովշիկից» հիասթափվելուն, ապա սա ուղղակի երեսպաշտություն է: Երկու տարի անընդմեջ «մուտիլովշիկը» ոչնչացրել է Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ամեն բան՝ սկսած պառլամենտի վրա փողոցային գրոհով իշխանությունը զավթելու և դատարանները ոչնչացնելու փաստերից, վերջացրած մարդկանց քաղաքական որոշումներով ասֆալտին փռելու և քրեական հետապնդման ենթարկելու երևույթներով: Ու սա տեսել և հիմնականում ողջունել են բոլոր այն մարդիկ, որ հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր «դեմոկրատը» շնորհավորել «դիկտատորին»: Խնդիրը զուտ հոգեբանական է. «զարմացածները» նեղվում են, որովհետև իրենց սրտի «մուտիլովշիկը» իրենց բարոյազրկում է և խոսելու տեղ չի թողնում՝ հերթական փաստարկը տալով այն մարդկանց ձեռքը, որ երկու տարի շարունակ փաստարկված պնդում են՝ սա շարքային «մուտիլովշիկ է»:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan