Թուրքական պատմագիտական ընկերությունը հայերենի դասընթացներ կսկսի

Թուրքական պատմագիտական ընկերությունը կսկսի հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացներ’ քաղաքական, ռազմավարական և մշակութային բանագավառների շրջանակներում պատմաբանների կողմից ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագյուն նշել է, որ դասընթացներ սկսելու պատճառն այն է, որ իրենք բավարար թվով մասնագետներ չունեն Թուրքիայի մի շարք բնագավառներում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Դասընթացները նախատեսում են իրականացնել 6 ամիս ժամկետով: Եթե դրանց արդյունքը լինի դրական, ապա ակադեմիական մակարդակով հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասավանդումը կարող է երկարացվել ևս 6 ամսով: Լեզուները դասավանդվելու են 10-12 հոգուց բաղկացած խմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում