Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին

Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը: Այս մասին հայտնում են Մատենադարանից։

Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում են հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետոախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:

Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-17:00:

Հետևեք մեզ նաև Telegram-ում