Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի և ևս 30 երկրների քաղաքացիների համար

Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի և ևս 30 երկրների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի և ևս 30 երկրների քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է «Ակչաբարը»:

Ցուցակում ներառվել են երկրներ, որտեղ կորոնավիրուսի նվազեցում է նկատվում: 31 պետությունների քաղաքացիներ կարող են մեկնել Ղրղզստան:

Երկրների թվում են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան, Բելգիա, Ավստրիա, Բրիտանի, Գերմանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում