Մոլդովայի խորհրդարանը քննարկել է Աուրելիա Գրիգորիուի հարցը

Մոլդովայի պառլամենտի Մարդու իրավունքների և միջէթնիկական հարաբերությունների հանձնաժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է Աուրելիա Գրիգորիուին մանդատից զրկելու հարցը: Նիստին Գրիգորիուն ներկա չի գտնվել’ պատճառաբանելով առողջական վատ վիճակը:

Խորհրդարանական փաստաբան Անատոլի մունտյանուն նշել է, որ իրենք ոչ մի հատստատող փաստաթուղթ չեն ստացել նրանից, ուստի ընդունում են բացակայությունը` որպես անձնական որոշում:

Հանձնաժողովը այդպես էլ վճիռ չի կայացրել և չի էլ կայացնի, քանի որ հուլիսի 12-ին տեղի կունենա մոլդովական խորհրդարանի գարուն-ամառ նստաշրջանի վերջին նիստը:
Պատգամավորները նշել են, որ Աուրելիա Գրիգորիուի մանդատի ժամկետը լրանում է այս տարվա աշնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում