Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ
03/09/2020 17:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pannorama.am: Ռուսաստանն ու Բելառուսը Մինսկում կայացած բանակցություններում համաձայնեցրել են էներգակիրների վճարման հարցը: Այդ մասին տեղեկացնում է «BelTA»- ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությունը:
Ըստ «Լենտա ռու»-ի, Ռուսաստանի կառավարության ղեկավարը չի հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, սակայն նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Մինսկի հետ համագործակցության խորացման և այն նոր բովանդակությամբ լրացնելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում