Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ

Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pannorama.am: Ռուսաստանն ու Բելառուսը Մինսկում կայացած բանակցություններում համաձայնեցրել են էներգակիրների վճարման հարցը: Այդ մասին տեղեկացնում է «BelTA»- ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությունը:

Ըստ «Լենտա ռու»-ի, Ռուսաստանի կառավարության ղեկավարը չի հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, սակայն նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Մինսկի հետ համագործակցության խորացման և այն նոր բովանդակությամբ լրացնելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում