Նոր խոշոր հրդեհ է բռնկվում Բեյրութի նավահանգստում

Նոր խոշոր հրդեհ է բռնկվում Բեյրութի նավահանգստում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀինգշաբթի օրը հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստի տարածքում, որտեղ օգոստոսին տեղի էր ունեցել ավերիչ պայթյունների շարքը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ լուրը տեսանյութը տարածել են տեղական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութից երևում է, որ նավահանգստի ավերակներից ծխի և բոցերի խիտ քուլաներ են բարձրանում: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում