Հունաստանում միգրանտների բողոքի ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել

Հունաստանում միգրանտների բողոքի ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀունական Լեսվոս կղզու Մորիահ ճամբարում բռնկված հրդեհից հետո միգրանտների բողոքի ցույցի ժամանակ Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ աղբյուրի, իրավապահները նաև բենզին են շաղ տվել, երբ որոշ ցուցարարներ փորձել են քայլել դեպի Միտիլինի քաղաք տանող ճանապարհ, որն արգելափակվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Չորեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Հունաստանի Լեսվոս կղզու Մորիահ ճամբարում: Ճամբարը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Մեծ թվով միգրանտներ փախել են շրջակա լեռները: Շատերն էլ փորձել են գնացել Միտիլեն քաղաք, բայց ոստիկանության ուժերը փակել են նրանց ճանապարհը:

Արդյունքում, մի քանի հարյուր միգրանտներ մնացել են մայրուղում: Ենթադրվում է, որ հրդեհը տեղի է ունեցել միգրանտների անկարգությունների ժամանակ առաջացած հրդեհի հետևանքով։ Դա եղել է այն ժամանակ, երբ ճամբարում 35 մարդ հիվանդացել է կորնավիրուսով և մեկուսացել իր ընտանիքի հետ միասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում