AM | RU
USD
EUR
RUB

Թեժ աշնանային կրքեր Փաշինյանների ընտանիքում. ինչու՞ է Աննա Հակոբյանը դադարեցրել լիազորությունները

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, AntiFake.am: Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

AntiFake.am-ին հայտնի է դարձել, թե ինչու է Աննա Հակոբյանը նման որոշում կայացրել։

Մեզ հայտնի է դարձել, որ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված է դրանից ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման և գրառման հետ։

Շուրջ 1 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Ինչպես հիշում եք, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը։ Խնդիրն այն էր, որ պրոֆեսոր Դանիելյանի պաշտոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ունեցել է իր ֆավորիտ թեկնածուն և Աննա Հակոբյանի հետևողական ջանքերի շնորհիվ Արսեն Թորոսյանը որոշում էր կայացրել ազատել Դանիելյանին՝ Աննա Հակոբյանի թեկնածուին նշանակելու համար։ Արսեն Թորոսյանի այս որոշումը խիստ բացասական արձագանք էր ստացել Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, որոնք մեկը մյուսի հետևից հայտնել էին, որ ի նշան Արսեն Թորոսյանի կողմից տնօրենի լիազորությունները ապօրինի դադարեցնելու որոշմանն անհամաձայնության` նրանք նույնպես դադարեցնում են կամ ապօրինի որոշումը չվերանայելու դեպքում կդադարեցնեն իրենց լիազորությունները։ Այդ անձանց թվում էին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը և Արյունաբանական կենտրոնի 4 տասնյակից ավելի բուժաշխատողներ։ Պահանջին միացել էր նաև Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը՝ 13 բուժաշխատողներով։

Հաշվի առնելով երկրում և բուժհաստատություններում առկա առանց այն էլ լարված իրավիճակը, ինչպես նաև հասկանալով, որ իրավիճակը գնալով կարող է ավելի պայթյունավտանգ դառնալ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանգնել պրոֆեսոր Դանիելյանին ազատելու որոշումից։ Սակայն Աննա Հակոբյանը, տարված իր թեկնածուին այդ պաշտոնին նշանակելու մոլուցքով, պահանջել է շարունակել սկսված ապօրինի գործընթացը՝ նշելով, որ դուրս եկող բուժաշխատողների փոխարեն ևս կնշանակվեն «իրենց մարդիկ»։ Սրան դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը և իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արսեն Թորոսյանին տված հանձնարարականի մասին, համաձայն որի՝ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը պետք է երկարացվի։ Վարչապետի տիկինը, երկու ոտքը դնելով մի կոշիկի մեջ և անընդունելի համարելով իր ամուսնու՝ իր ցանկությանը դեմ գնալը, հայտնել է, որ այդ դեպքում ինքն էլ վայր կդնի իր՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները և ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման` ինքն էլ իր հերթին է ֆեյսբուքյան գրառում արել՝ տեղեկացնելով այդ մասին հանրությանը։

Ահա այսպիսի «թեժ աշնանային» կրքեր Փաշինյանների ընտանիքում։

Լրահոս
Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ) Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները Փաշինյանին առաջարկել են հրատապ ԱԽ նիստ հրավիրել ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից «Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի դիրքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 դեպք ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ ԼՂ հակամարտության գոտում զոհվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ Վահրամ Պողոսյան Դպրոցներում աշնանանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից «Ժողովուրդ». Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն «Ժողովուրդ». Ի՞նչ ունենք պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կոչով ձևավորված առաջին կամավորական ջոկատը մեկնեց Արցախ «Փաստ». Ադրբեջանցիները իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ են վարձում այլ երկրներում «Հրապարակ». ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին «Փաստ». Թուրքիան Ադրբեջանին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 27 ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan