Ջոն Քենեդիի դուստրը կդառնա Ճապոնիայում ԱՄՆ-ի նոր դեսպանը

Ճապոնիայում ԱՄՆ-ի նոր դեսպանը կդառնա հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի դուստրը՝ Քերոլայնը: Ինչպես հուլիսի 13-ին հաղորդել է Կիոդո գործակալությունը, այդ պաշտոնում 55-ամյա Քենեդիի թեկնածությունն արդեն հաստատված է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, երբ նրա միակ դուստրը՝ Քերոլայնը, հինգ տարեկան էր: Նա իրավաբանական կրթություն է ստացել եւ հայտնի է որպես գրող, պաշտոններ է զբաղեցնում մի շարք ոչ առեւտրային կազմակերպությունների ղղեկավարության կազմում: Քերոլայնը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ակտիվորեն աջակցել է նրա 2008 եւ 2012 թվականների ընտրարշավների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում