Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 877-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Սեպտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 292 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1234-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43026, փաստացի բուժվողներինը՝ 3617 (մեկ օրում նվազել է 148-ով): Մեկ օրում արվել է 2256 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 268322 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում