ՌԴ-ի զինված ուժերում մարտական պատրաստության աննախադեպ ստուգում է սկսվել հետխորհրդային պատմության մեջ

Ռուսաստանի զինված ուժերում հուլիսի 13-ին մարտական պատրաստության ամենաընդգրկուն ստուգումն է սկսվել հետխորհրդային պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությանը:

Նախօրյակին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպման ընթացքում կարգադրել է հուլիսի լույս 13-ի գիշերը անակնկալ ռազմական ստուգում սկսել Արեւելյան ռազմական օկրուգում:

Մարտական պատրաստության ստուգումը կընդգրկի ավելի քան 80 հազար զինծառայողների, շուրջ հազար տանկ եւ մարտական զրահապատ մեքենա, 130 ուղղաթիռ եւ ինքնաթիռ, ինչպես նաեւ 70 նավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում