Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ադրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը՝ այսօրվա իշխանավորների «շնորհն» է: Ես ոչ հավատում եմ, ոչ էլ՝ հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ. տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ:
Մտքներով չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են, ավելին՝ ձեր արածն ու չարածը նույն զամբյուղի մեջ փաթեթավորելու են ու տան գլխներիդ: Ասենք ու սորոսական սեմինարների ժամանակ ձեզ նման բաներ չեն սովորեցրել, բա ձեր ֆայմը՞, բա ձեր բնազդը՞:
Դուք ինչքան վատ գիտեք թուրքերին, ինչքան վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն…
Հետևեք մեզ նաև Telegram-ում