Մխիթարյանն արագ է հարմարվում, իսկ Օբամեյանգն ամաչկոտ է
13/07/2013 17:01
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտան Մարսել Շմելցերը պատմել է, թե ինչպես են թիմին հարմարվում նորեկներ Հենրիխ Մխիթարյանը, Սոկրատիսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
-Դեռ բարդ է որևէ հստակ բան ասելու համար: Կարող եմ ասել, որ Միկին (Մխիթարյանին այդպես են դիմում թիմակիցները) շատ արագ է հարմարվում թիմին, նա արդեն մի քանի գերմաներեն նախադասություններ գիտի, իսկ Օբամեյանգն ամաչկոտ է: Սոկրատիսն այնպիսի խաղացողի տպավորություն է թողնում, ով կարծես այստեղ է մի քանի տարի:
Կարևորն այն է, որ բոլորը լավ հարմարվեն և մրցաշրջանի սկզբում հասկանան ակումբի փիլիսոփայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում